Ճանապարհների ապաշրջափակումը  հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան

«Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելությունները, որի շրջանակներում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հոկտեմբերի 24-ին այցելել են Շիրակի մարզկենտրոն՝ Գյումրի քաղաք։ Պատգամավորները ներկայացրել են երկրի ներսում առկա խնդիրները, տարածաշրջանային իրավիճակը, լսել ներկաներին, պատասխանել նրանց հարցերին ու խոսել ապագա անելիքներից։

Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից:

«Ցավալի է այն, որ նույնիսկ պատերազմից հետո այսօրվա իշխանությունները հետևություններ չարեցին, պարտությունների շարանը շարունակվեց, Ադրբեջանը, թուրքերը հայտնվեցին Հայաստանի Հանրապետության սահմաններում, դեռ ավելին, ներխուժեցին սահմաններից ներս, գրավելով՝ այն կարևորագույն ռազմավարական կետերը, որոնք որ բարձունքներ են ճանապարհներ են: Հիմնական նպատակն այն է, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ օղակն ավելի սեղմեն, այսպես կոչված՝ տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը  հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման, այն արտահայտվելու է տնտեսական ճշումների, և նաև ամենացավալին, տվյալ շրջաններում՝ Սյունիք, Գեղարքունիք, մեր ժողովրդագրական նկարագրի փոխման»,-այս մասին մարզային այցելությունների շրջանակներում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

Ըստ պատգամավորի՝ թուրքերը տարբեր պատրվակներով՝  տնտեսության զարգացման, կապեր հաստատելու առումով գալու են, լցվեն Հայաստան եւ անորոշ է դառնալու Արցախի, Հայաստանի հեռանկարային ողջ պատմությունը:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իրենց վերջին մեկ ամսվա միջոցառումների հիմնական նպատակն ազգային դիմադրության ձեւավորումն է՝ ոչ Հայաստանի թրքացմանը եւ ոչ Արցախի  հայաթափմանը կարգախոսի ներքո:

«Խաղաղություն՝ նշանակում է ճանաչել հակառակորդի տարածքային ամբողջականությունը: Ճնաչել տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի, նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ինքնորոշման վրա»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել