Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կժամանի Ադրբեջան։

Ինչպես հայտնի է, Էրդողանը կմասնակցի Վարանդայի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, ինչպես նաև հանդես կգա ելույթով։

Վարանդան այն շրջաններից է, որը երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վերջին անգամ Թուրքիայի նախագահը Ադրբեջան էր այցելել 2021 թվականի հունիսին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել