ՀՀ ՊՆ ղեկավարի գլխավորությամբ քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 14-ին անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները և ներկայացրել իրականացվող աշխատանքների ընթացքը։

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել ամենասեղմ ժամկետներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել