ԱՀ կառավարության կողմից մշակվում է աջակցության նոր ծրագիր

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱՀ կառավարության կողմից մշակվում է աջակցության նոր ծրագիր, որով նախատեսվում է ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսում 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրել հետևյալ սոցիալական խմբերին պատկանող անձանց.

2021 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակառուհանդիսացող անձինք

պարգևավճար ստանալու
իրավունք ունեցող անձինք

2021 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները

Աջակցության ծրագրի շահառու չեն հանդիսանում նախկինում 250 հազար ՀՀ դրամի չափով (2020 թ. պատերազմի ավերածությունների հետևանքով բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիները)և 300 հազար ՀՀ դրամի չափով (2020 թ. պատերազմի հետևանքով բռնի կերպով տեղահանված և բնակավայր կորցրած քաղաքացիները) ֆինանսական օժանդակություն ստացած անձինք:

Վերջիններս ֆինանսական աջակցություն կստանան ՀՀ կառավարության կողմից:

Աջակցության տրամադրման կարգի վերաբերյալ առաջիկայում մանրամասն կհայտնենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել