Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեկ հարց: Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ: Արցախի Հանրապետությու՞նն էի արգելել, թե Ադրբեջանն Արցախը նախկինում իրը չէր համարում և պատասխանատվություն չէր կրում: Կամ բա եթե այդպես է, այդ ինչի՞ հիմա չի մեկնում, Ռուսական խաղապահնե՞րն են արգելում, թե Տեղ գյուղից այնկողմ այլ բան կա:
Դե գնա ու փորձիր հասկանալ այս ամենը: Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք, ալիևյան մի քանի օր առաջ արված հայտարարությունները հայ ազգին չէր ուղղվա՞ծ:
Սա ու՞մ շահերի սպասարկմանն է միտված: Պատասխանի ակնկալիք չկա: Հասկանալի է ամեն ինչ, բայց դե մինչ մի բան գրելը, ներկայացնելը լավ մտածեք, թե դրա արդյունքն ինչ է լինելու»,-նշել է նա: