Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրանի կողմից այժմ իրականում պատին սեղմված Բաքվի բռնապետը փորձում է մանևրել ակտիվացնելով «3+3» (երեք հարավկովկասյան երկրներ + ՌԴ, ԹՀ, ԻԻՀ) ձևաչափի մասին խոսակցությունը և նշելով, որ Հայաստանն է «տապալում» դրա կայացումը։
Ալիևյան վարչախմբի կողմից այժմ գրեթե մոռացած այս «ձևաչափի» հուն մտնելն, ըստ էության, խղճուկ փորձ է Իրանին իբր շահագրգռելու մասնակցելու հարավկովկասյան գործընթացներին։
Մյուս կողմից, Բաքվի բռնապետը փորձում է դիրքավորվել որպես հակաիրանական հստակ դիրքորոշմամբ երկրի ղեկավար՝ փաստացիորեն առաջարկելով իրեն նաև Արևմուտքին։
Երկու ուղղություններով էլ խաղը շատ վտանգավոր է, որովհետև ակնհայտ է, որ Իրանում արդեն իսկ որոշվել է ոչ միայն ակտիվորեն ազդել հարավկովկասյան զարգացումների վրա, այլ լրջորեն «մասնակցել» ներադրբեջանական խնդիրների «կարգավորմանը»։
Կարծում եմ՝ Ադրբեջանի ներսում «Հյուսեյնիյյուն» («Հուսեյնականներ») անվանումով և հռչակավոր ինքնաձիգի պատկերով ու ոչ պակաս հայտնի գունային ձևավորմամբ խորհրդանիշ ունեցող կառույցի մասին կսկսենք ավելի հաճախ լսել»։