Միացյալ Ազգերի կազմակերպության միջազգային արդարադատության դատարանը (Հաագայի դատարան) անցկացնելու է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:
Լսումների օրեր են նշանակվել 2021թ.վականի հոկտեմբերի 14-ին և 15-ին:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, այն կանցկացվի հեռավար ձեւաչափով:
Մեկ այլ հաղորդագրությամբ դատարանը հայտնել է, որ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումներն էլ նշանակվել են հոկտեմբերի 18-ին և 19-ին։
