Ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի առաջիկա օրերին․ Տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ օգոստոսի 19-ից վերսկսված տրանսպորտային վերահսկողության շրջանակում սեպտեմբերի 25-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։

«Տեսչական մարմնի  Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները Բաղրամյան պողոտայում,   կանգառներում ու շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 40 տրանսպորտային միջոց:

Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հասարակական տրանսպորտում տեսչական ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել