ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Սուրիկի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»։
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․
Ռուզաննա Հակոբյանը ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
Աշխատանքային փորձ
1990 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում՝ որպես խորհրդատու:
1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների միության Երևան քաղաքի Արաբկիրի համայնքի փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան:
2002 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:
2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
2015 թվականի փետրվարի 5-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։
2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով: