Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները Արարատի մարզի Արբաթ գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 30-ամյա մի բնակչի։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված:
Ըստ 30-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա է. կանեփը ցանել է տնամերձ հողամասում և պատրաստել իր օգտագործման համար։
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրության մեջ: