Մեր ընդդիմադիր գործընկերները չգիտես ինչու են ընդհանրապես մանդատները վերցրել. Սիսակ Գաբրիելյան

«Ցավոք սրտի, մեր ընդդիմադիր գործընկերները չգիտես ինչու են ընդհանրապես մանդատները վերցրել, եթե ամեն հարցի քննարկման ժամանակ պետք է լքեն նիստերի դահլիճը: Հետո էլ հպարտությամբ հայտարարեն, որ իրենց պարգևավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին: Բնական է, որ պետք է տան, եթե այսպես պետք է շարունակեն կարելի է ընդհանրապես զրկել»,-այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնեն, որ ԱԺ-ում քննարկվում է  «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հեռացան նիստերի դահլիճից, քանի որ, ըստ իրենց՝ նախագիծը հակաօրինական է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել