«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի համայնքների խոշորացման հարցի քննակմանը

«Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերն առաջին հերթին պարզ տեսանելի քաղաքական, խիստ քաղաքական են, անցանկալի տեղական ինքնակառավարման մարմիններին հեռացնելու նպատակ են հետապնդում՝ միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Հայկ Մամիջանյանը:

Նրա ելույթից հետո «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հեռացան նիստերի դահլիճից:

Նշենք, որ Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծերը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ չեն մասնակցի քննարկմանը, քանի որ իրենց գնահատմամբ հարցերն անօրինական են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել