Ազգային ժողովի աշխատակազմը փնտրում է նպատակասլաց, ակտիվ և ստեղծագործ կարողություններով օժտված սոցիալական մեդիայի մասնագետի։
Պահանջվող հիմնական գիտելիքներն ու հմտություններն են․
- Սոցիալական ցանցերում Ազգային Ժողովի պաշտոնական էջերը և հաշիվները վարելու համար անհրաժեշտ գիտելիքներ (Facebook, Twitter, Instagram, Telegram և այլն),
- Սոցիալական մեդիայի հիմնարար գործիքների իմացություն,
- Զգայական ինտելեկտ (Emotional Intelligence),
- Ժամանակի կառավարում:
Մասնագետի հաստիքի համալրման համար կարող են դիմել բոլոր այն հետաքրքրված անձինք, ովքեր ունեն տվյալ ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև տիրապետում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։