Չթեստավորման համար աշխատողին ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա. Ժորա Սարգսյան

Կորոնավիրուսային իրավիճակի հաղթահարմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նախատեսված պատվաստվելու կամ թեստավորվելու պահանջները չկատարելու դեպքում գործատու-աշխատող իրավահարաբերությունների հետ կապված աշխատանքային օրենսդրությունը լուծումներ չի առաջարկում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը սեպտեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին աշխատանքից ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա:

«Եթե այս խնդիրը դիտարկում ենք աշխատանքային օրենսդրության համատեքստում, ապա  չկա որևիցե կարգավորում, որևէ պահանջ, ըստ որի գործատուն աշխատողին կարող է ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները: Այո, հրամանը կա, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին չթեստավորման դեպքում ազատել աշխատանքից»,- ասաց Ժորա Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել