Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում սեպտեմբերի 22-ին, 23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 23-24-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: