Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ազգային ժողովը հունվարի 20-ին ընդունել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին:
Իրավաբան.net-ը Ձեզ է ներկայացնում, թե որ պետության կողմից ստեղծված ո՞ր կայքերի միջոցով պետք է անցնեք այս գործընթացով։
ՔԱՅԼ 1 ⇒ Նախ պետք է վճարել գույքահարկը։ Անցեք՝ Գույքահարկի միասնական համակարգի պաշտոնական կայք, ընտրեք «վճարեք առանց գրանցվելու» պատուհանը, լրացրեք մեքենայի հաշվառման համարանիշը (00XX000) և վկայագրի համարը (XX000000), կատարել որոնում, ինչից հետո կտեսնեք վճարման ենթակա գումարի չափը, կկատարեք վճարումը։
⊗ Որպես ծանուցում նշվում է, որ կայքով վճարված գումարի վերադարձ չի նախատեսվում: Այն հանդիսանում է գանձապետական վճարում և գումարի վերադարձի համար անհրաժեշտ է դիմել տեղական ինքնակառավարման մարմնին, որին կատարել եք վճարումը:
ՔԱՅԼ 2 ⇒ Պետք է վճարել բնապահպանական հարկը։ Անցեք՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ։
Ստուգեք, որ վճարման նպատակը լինի – Ֆիզիկական անձանց պատկանող` ՀՀ-ում գրանցված/հաշվառված/ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկ։
- Ստացողը Պետական եկամուտների կոմիտեն է,
- Գանձապետական հաշվեհամարը՝ 900005170916։
Պետք է լրացնեք Ձեր տվյալները (եթե չգիտեք սպասարկման բաժինը՝ հասցեները կարող եք տեսնել այստեղ), ընտրեք վճարման եղանակը և կատարեք վճարումը։
ՔԱՅԼ 3 ⇒ Անցեք տեխզննման կայանների կայք, որով կարող եք ստուգել նաև տեխզննման ժամկետը։ Հայաստանում գործող 47 տեխզննման կայաններից Ձեզ հարմար տեխզննման կայանը, նշելու դեպքում կտեսնեք նաև հաշվեհամարը։ Նշված հաշվեհամարին պետք է վճարել 5500 դրամ, «նպատակ» դաշտում նշեք «00XX000 տեխ. զննում»։ Ցանկալի է, որ այս վճարման անդորագիրը թղթային տարբերակով ունենաք Ձեզ մոտ։
ՔԱՅԼ 4 ⇒ Ավտոմեքենաով և ավտոմեքենայի սեփականության վկայագրով մոտեցեք տեխզննման կայան, ինչից հետո մեքենան ստուգում կանցնի։ Այնուհետև կստանաք տեխզննում անցած լինելու փաստը հավաստող ստորագրված և կնքված փաստաթուղթը։ Պահեք այն Ձեր ավտոմեքենայում՝ մինչև հաջորդ տեխզննում։ Նորից հիշեցնենք, որ տեխզննության կտրոններ, որոնք փակցվում էին մեքենայի դիմապակուն՝ այլևս չեն տրամադրվում։
—————————
Կարդացեք նաև, թե ինչպես առցանց կարող եք ստուգել Ձեր ավտոմեքենայի տեխզննման ժամկետը։