Վիճաբանություն, դանակահարություն Երևանում. ոստիկանություն

Սեպտեմբերի 19-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող հարցականով վերք» և «ձախ այտի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Մոլդովական փողոցի 21 և 24 տարեկան երկու բնակիչ։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.30-ի սահմաններում Մոլդովական փողոցում վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխված երիտասարդների և փողոցի այլ բնակիչների միջև։ Վիճաբանության ժամանակ 57-ամյա տղամարդու 32-ամյա որդին գլխով խփել է տուժածներից մեկին, ինչից հետո երիտասարդները երկաթյա առարկայով հարվածներ են հասցրել 57-ամյա տղամարդուն և նրա 32-ամյա որդուն, 57-ամյա տղամարդն էլ դանակահարել է նրանց:

Ժամը 01.00-ին 57-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել