Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի երկու շարասյան՝ Մատաղիս- Գետավան- Վանք երթուղով և հակառակ ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները:
Մեկ օրվա ընթացքում 1,5 հեկտար տարածք է մաքրվել չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից։
2020 թվականի նոյեմբերի 23 -ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 292,5 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1,937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 018 պայթուցիկ առարկա: