Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է․ Վարդան Ոսկանյան

 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։

Ըստ այդմ, իրանական կողմի առաջին գործողությունները միտված են լինելու Ատրպատականից հրթիռային գերճշգրիտ հարվածներով ադրբեջանական օդանավակայանները շարքից դուրս բերելուն, ինչը կզրկի Թուրքիային և Պակիստանին օդային ճանապարհով Բաքվին ռազմական օժանդակություն տրամադրելուց։

Այնպես որ բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել