Իրանի խորհրդարանի պատգամավորը պատասխանել է ադրբեջանցի պատգամավորի լկտի հայտարարությանը․ իրանագետ

 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրանի Գարմիի և Մուղանի շրջաններից խորհրդարանի պատգամավոր Վալի Էսմայիլին պատասխանել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման պատգամավորներից մեկի լկտի հայտարարությանն այն մասին, որ իբր «Ադրբեջանը կկտրի իրանական առյուծի պոչը»։

Իրանցի քաղաքական գործիչը թվիթերյան գրառման մեջ բերել է իրանաիրաքյան պատերազմի
օրինակը, նշելով՝ «Պատմությունն է վկայում՝ մենք հող կերել ենք, բայց հող չենք հանձնել։ Առյուծի պոչի հետ խաղալն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»։

Ի դեպ, իրանցի պատգամավորը Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին սահմանակից Իրանի հենց այն տարածքից է, որտեղ այժմ Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը լայնածավալ հարձակողական զորավարժություն է անցկացնում»։

May be an image of 1 հոգի և տեքստը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել