Արմեն Գևորգյանը դատարան է դիմել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։

Պատգամավորը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները:

Նշենք, որ հայցի պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությունն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, 100 մլն դոլար կարողություն ունի:

Արմեն Գևորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել