Մի շարք զինվորականներ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել են

Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողների և կամավորականների հետմահու պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Արթուր Սուրենի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ կամավորական

Մարտական ծառայության մեդալով՝

Վաչագան Ռուդիկի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Սարգիս Արմենակի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Մանվել Սամվելի ԽԱՐԴԱԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Արթուր Գեորգիի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ կամավորական

Արտակ Սևադայի ՀԱՋՈՅԱՆԻՆ կամավորական

Ներսես Պյոտրի ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ կամավորական

Գարիկ Սերոբի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ կամավորական»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել