Անահիտ Ավանեսյանի հրամանով Երևանում ևս երեք շարժական պատվաստումային խմբեր պատվաստումներ կիրականացնեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 9-ին հրաման է ստորագրել, որով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին հրամայել է սահմանված կարգով ապահովել Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:

Հրամանում նաև ասվում է․

« Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վարդան Ավագյանին՝ սահմանված կարգով.

1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի միջոցով Երևանի պետական համալսարանի հարակից տարածքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա
հրամաններով սահմանված պահանջների:

Առաջարկել «Թիվ 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության (համաձայնությամբ), «Արինտերլև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեններին (համաձայնությամբ) ՝ սահմանված կարգով.

1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի միջոցով հանրային վայրերում՝ «Մալիբու» սրճարանի («Թիվ 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերություն), «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի («Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոն) հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների:

Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին՝ ապահովել.

1) Հանրային վայրերում՝ Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպումը:

Առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արթուր Բերբերյանին՝ սահմանված կարգով ապահովել.

1) Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար շտապ օգնության 3 մեքենայի տրամադրումը՝ շարժական պատվաստումային խմբերին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել