Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը ԵԿՄ անդամների հետ այցելել էր Եռաբլուր։

«Այսօր այստեղ բոլորս կանգնած ենք մեր անկախության համար։ Չխառնեք անկախությունն ուրիշ բանի հետ, սա մի արժեք է, որը բոլոր ազգերն են երազել, առավել ևս մենք։ Փառք Աստծո, 3-րդ Հանրապետությունը գոյատևում է արդեն 30 տարի և հավերժ պետք է գնա»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սասուն Միքայելյանը։

Նա նշեց, որ որպես ԵԿՄ նախագահ իր գործն է անում, հզորացնում է ԵԿՄ-ն, համալրում է երիտասարդներով։

«Եթե ոտնձգություն լինի մեր Հայաստանի Հանրապետության պետական սահմանի դեմ, մենք կկանգնենք մեր բանակի կողքին։ Ոտնձգություններ կան, կլինեն։ Ծանր վիճակի մեջ ենք մենք հիմա»,-ասաց նա։

ԵԿՄ նախագահի խոսքով՝ կուսակցություններն իրենց հետաքրքրությունների հետևից են գնում, բայց պետք է համախմբված լինել։

«Մենք, մեր պետությունը, մեր Զինված ուժերն այսօր այնքան հզոր չեն, որ ուժի միջոցով կարողանանք արդյունքի հասնենք։ Դա չի նշանակում, որ մեզ ինչ ասեն պետք է համաձայնվենք, դրա համար մեզ հզորանալ է պետք»,-նշեց նա։

Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի մասին քննադատություններին և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ԱԺ-ում Սպարապետի մասին ելույթին, ԵԿՄ նախագահն ասաց․ «Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի։ Վազգեն Սարգսյանն այն մարդն էր, որ կարողացավ ասատագրել 8000 քառակուսի կմ տարածք։ Նման կարգի մարդիկ շատ փոքր են, որ Վազգեն Սարգսյանին քննադատեն»,-ասաց նա։

Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաև Հանրապետության հրապարակում սպասվող տոնական միջոցառմանը։

«Այս գունագեղ բառը չեմ հասկանում ժողովուրդ ջան, բայց մեր անկախությունը պետք է նշենք։ Տղերքն անկախության համար են զոհվել։ Եթե մեր անկախությունը չնշենք, այսինքն հանձնվե՞լ են, մենք, որպես անկախ պետություն չկա՞նք»,-ասաց նա։

ԵԿՄ նախագահը խոսեց նաև Գորիս-Կապան ավտոճանապարհի վտանավորության և տարածքների զիջման մասին։

«Ես այն անձանցից եմ, որ գաղափարապես, հոգեպես ոչ մեկի հետ կապանքների մեջ չեմ։ Կա՞ մի իշխանություն, որ կգա կասի այս-այս քայլերը կանենք, այս տարածքները հետ կվերցնենք, ես չկանգնեմ նրա կողքը»,-ասաց նա։

Լրագրողի ճշտող հարցին՝ իսկ Քոչարյանը՞, ԵԿՄ նախագահն արձագանքեց․ «Քոչարյանը․․․լավ, ներվերս մի խախտեք։ Քոչարյանը մեծ հնարավորության տեր էր, տարիների ընթացքում երկիրը բերել այս օրին են հասցրել։ Եթե դուք հույս եք դրել Քոչարյանի վրա, խնդրեմ, գնացեք։ Բա ո՞ւր էր Քոչարյանը այն ժամանակ, չէր պատկերացնում այս երկրում ինչ է կատարվում, ալան-թալանը ինչի՞ հետ էր կապված։ Թշնամին զինվում էր, մենք ի՞նչ էինք անում, երկիրն էրնք թալանո՞ւմ իրենց օրոք»։

ԵԿՄ նախագահը՝ խոսելով սահմանների անվտանգության մասին ասաց, որ չի բացառում, պարզ ասում է՝ կարող են մի օր հարձակվել ՀՀ-ի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել