Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 436 դեպք, որոնցից 236 968-ն` առողջացած, 5161-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 114 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 660 016 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք: Ունենք 390 առողջացած, 18 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1193 է: