ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի, ինձ համար ամեն ինչից վեր է»։ (21.09.2010թ):
Լուսանկարում` Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում է Անկախության հանրաքվեին (21.09.1991թ)։
