Թբիլիսիի հեռուստաաշտարակը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը։ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով»,- նշված է լուսանկարին կից գրառման մեջ։
