ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե վաղը Ձեզ չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք։
Խնդրում ենք մեկ ժամ առաջ լինել Հանրապետության հրապարակում։
Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը։
ժամը 09։00 – բարձրաստիճան պաշտոնյաների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ժամը 12։00 – ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն
ժամը 14։00-ից սկսած ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր մայրաքաղաքի փողոցներում
ժամը 20:00 – Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառում. մուտքն ազատ է»։