«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ապրելն, այո, քաղցր է, բայց…
Այո, ես էլ կարող էի 33 տարեկան որդուս ասել՝ մնա տանը, դու արդեն մասնակցել ես նախորդ քառօրյա պատերազմին, հիմա էլ թող ուրիշները գնան….
Այո, ես էլ կարող էի հիմա Եռաբլուր գնալու փոխարեն ընտանիքիս հետ ամեն կիրակի զվարճանալու գնալ …
Այո, ես էլ կարող էի որդուս ասել՝ գնա այլ երկիր և վայելիր կյանքդ..
Բայց իմ որդին թևի տակի փափուկ խաղալիք չէր և, եթե անգամ ասեի էլ, երբեք ինձ չէր ենթարկվի…
Նա կգնար, ինչպես միշտ առաջինը….
Նա Հայրենիք ուներ ու երազանք…
Եվ նա կապրի իր Հայրենիքի հետ հար ու հավիտյան…»: