Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«Այցի շրջանակներում նախատեսված է ադրբեջանական պատվիրակության մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ։ Դրանց ընթացքում կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր», -նշվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: Ինչպես փոխանցում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը, սա Վելիևի առաջին արտասահմանյան այցն է Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում: