Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից սեպտեմբերի 4-ից, որպես անհետ կորած, որոնվում էր 50-ամյա Հովհաննես Հարությունյանը:
Սեպտեմբերի 10-ին, ոստիկանության Թումանյանի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ 50-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ալավերդի քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա՝ Լալվար սարի Ռոստոմի աղբյուր կոչվող մակատեղիում։
Հարությունյանի մարմնին առերևույթ մարմնական վնասվածքներ չեն եղել: Նա ներկայացվել է ոստիկանության Գուգարքի բաժին: