Արկադի Բալյանն ազատվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արկադի Բալյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:

Արկադի Բալյանը համակարգում և կազմակերպում էր`

1) Սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը
2) ‹‹Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն›› ՊՈԱԿ-ի գործունեությունը
3) Ռուս-հայական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը
4) քաղաքացիական պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակման, պլանավորման և իրականացման միջոցառումները:

Ծնվել է 1965 թվականի մարտի 16-ին:

Կրթությունը

1986թ-ին ընդունվել և 1991 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ստացել՝ պատմաբանի, պատմության ուսուցչի որակավորում։

Ծառայությունը և աշխատանքային գործունեությունը

1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1991-1996 թթ. աշխատել է Երևանի 153, ապա՝ 198 դպրոցներում` որպես պատմության ուսուցիչ,
1996-2017 թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցրել օպերլիազորից մինչև գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ,
2017-2018 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակաատարողական հիմնարկի պետի պաշտոնը,
2018 թ. հունիսի 8-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով» (2006 թ.), «ՀՀ Վարչապետի հուշամեդալով» (2012 թ.), ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով «Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կրծքանշանով (2015 թ.) և այլ գերատեսչական մեդալներով:

Լեզուների իմացությունը

Ռուսերեն, անգլերեն

Ունի գնդապետի զինվորական կոչում։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել