Ռոբերտ Քոչարյանը հոգեբանական ի՞նչ բարդույթներով է այցելել Սպարապետի գերեզմանին. Քոչարյանը՝ Ղազինյանին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նրան հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ իր թեկնածության կրկնակի առաջադրումն ավելի շատ հարցեր է առաջացրել և անդրադարձավ նրա ֆեյսբուքյան գրառումներին՝ մեջբերելով. «Սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին: Սենց վիժվածք աշխարհը չի ծնել»:

«Եռաբլուրի խորհուրդը դուք այսպե՞ս եք հասկանում, եթե այդպես եք մտածում` ասեմ ձեզ, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի հուղարկավորությունից հետո համարյա երբեք, որքան ես հիշում եմ, Եռաբլուր չէր այցելել: Նախընտրական շրջանում գնաց Եռաբլուր և գնաց Սպարապետի գերեզմանին: Նույն ձև եք մտածում Սպարապետի գերեզմանի մոտ այցելողը դա ի՞նչ հոգեբանական բարդույթներով է գնացել Սպարապետի գերեզմանին»,-հարցրեց նա:

Արթուր Ղազինյանն էլ արձագանքեց՝ անձը մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկությունը՝ ասելով, որ իրեն դրա համար կասեն դավաճան, ու որից հետո ունեցել ենք հազար մարդկային կորուստներ, հայրենիքի կորուստ։

«Հոկտեմբերի 19-ից հետո արձանագրված բոլոր մարդկային ու տարածքայինն կորուստների համար մեղավոր ու պատասխանատու է կոնկրետ մեկ անձ»,- ասաց Ղազինյանը։

Նա նշեց, որ Քոչարյանի այցերին չի հետևել, թե քանի անգամ է այցելել Եռաբլուր, բայց պետք է ստուգվի։

Արթուր Ղազինյանի պատասխանից հետո Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց. «Հիմա դուք, ըստ էության, մեկնաբանեցիք, թե ինչու եք շիշը նետել այս ուղղությամբ (նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ)»: Ինչին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը.

«Ես հակված չեմ շիշ նետել որևէ մեկի ուղղությամբ: Երկու անգամ շիշը եկավ իմ ուղղությամբ, ես նետել եմ շիշը հետ, վերադարձրել եմ այն նույն ուղղությամբ, որտեղից եկել է: Եթե պնդում եք, որ նետել եմ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, ուրեմն ինքն է շպրտել շիշն իմ ուղղությամբ: Ես պնդում եմ՝ նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է իմ վրա»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել