Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են»,- ասված է հայտարարության մեջ: