Հենց նոր հանեցին շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները․ Նաիրա Զոհրաբյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին շարասյունով հանեցին շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Հրատապ

Արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը:

Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից

25-ը մարդարար, որոնցում կան երեխաներ:

ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում եմ, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:

Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում եւ սպասենք պաշտոնական պարզաբանումներին»։

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը: Շրջափակման մեջ հայտնվել են մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում:

Հիշեցում. Գորիս-Դավիթ-Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները բոլորիս  մեջքի ետևում, առանձին հուշագրով հանձնվել են ադրբեջանցիների վերասկողությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել