Օգոստոսի 20-ին, ժամը 19.05-ին, ոստիկանություն զանգած 41-ամյա կինը հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծանոթ տղամարդը գողացել է պայուսակը և դրամպանակը, որի մեջ 62000 դրամ կար: Քիչ անց կինը հայտնել է, որ նույն տղամարդը փորձում է մտնել իր բնակարան։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հափշտակվածը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: