2 ոստիկան ծառայությունից կազատվի

Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ երկուսի նկատմամբ էլ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել