Թիրախում եղել են Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների տնտեսավարողները. ՍԱՏՄ

Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են covid-19-ը վարակի տարածմամբ պայմանավորված ստուգայցերը իրացման ցանցի խոշոր տնտեսավարողների մոտ: Թիրախում եղել են Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների տնտեսավարողները:

Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմնից:

Որոշ սուպերմարկետների նշանակված աշխատակիցներ հաճախորդներին մուտքի մոտ տվել են դիմակներ:

Հիշեցնենք կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջները. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: 

Ստուգայցերը շարունակվելու են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել