Ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների նկատմամբ կազմվել է 10 արձանագրություն

Օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։ 

Ըստ այդմ՝ դիտարկվել է մայրաքաղաքի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում գործունեություն ծավալող 125 տրանսպորտային միջոց։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների և ԱԱՏՄ տեսուչների հետ հետևել են ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների, մանրադրամի համար նախատեսված արկղերի առկայության, վարորդների ու ուղևորների կողմից դիմակ կրելու, սահմանված կարգով տրանսպորտային միջոցի ախտահանում կատարելու, գերբեռնված երթևեկությունը բացառելու պահանջների կատարմանը։ 

Վերահսկողության արդյունքում ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների նկատմամբ կազմվել է 10 արձանագրություն՝ դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների և մանրադրամի համար նախատեսված արկղերի բացակայության հիմքով։ 

Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված վերահսկողական աշխատանքները տեսչական մարմինների և ոստիկանության կողմից մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հանգստյան օրերին ևս կշարունակվի։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել