3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՊՆ

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք, ռազմական տեխնիկան բերել է մարտական վիճակի և դուրս է եկել նախորոշված շրջաններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել