Կառավարությունը այսօր՝ օգոստոսի 13-ին, նոր որոշում է ընդունել, այն է՝ առաջարկել Ազգային ժողովի նախագահին օգոստոսի 17-ին, ժամը 11:00-ին գումարել արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով`
1) «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ։
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: