Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն. ԱԳՆ

Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից:

Արմեն Գրիգորյանի և Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին ժ. 11:30-ինորին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի մամուլի համար համատեղ հայտարարությունը՝ ժ. 12:30-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել