Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»:
Մինչ այդ, Սուրեն Վարոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն էր: