Փախստականի կարգավիճակ ունեցող անձինք առանց նույնականացման քարտ ներկայացնելու կարող են սոցփաթեթից օգտվել մինչև 2023 թ․ հունիսի 1-ը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով՝ վերանայվել է պարտադիր պահանջվող փաստաթղթերի ցանկը։

Սոցփաթեթի հատկացման կարգի գործող կարգավորումների համաձայն` սոցփաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի) օգտվելու և սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար պարտադիր նախապայման էր նույնականացման քարտի առկայությունը:

Մինչև սույն թվականի փետրվարի 1-ն այս պահանջը չէր տարածվում փախստականի կարգավիճակ ունեցող սոցփաթեթի շահառուների վրա, այսինքն` վերջիններս առանց նույնականացման քարտի կարող էին օգտվել սոցփաթեթի ծառայություններից։ Այժմ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք առանց նույնականացման քարտ ներկայացնելու կարող են սոցփաթեթից օգտվել մինչև 2023 թ․ հունիսի 1-ը՝ 2021 թվականի փետրվարի 1-ի փոխարեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել