Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, թե իբր օգոստոսի 10-ի կեսօրին Արարատի մարզի Վեդու շրջանի դիրքերից Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զենքերով գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը` Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական բանակի անձնակազմում զոհեր և վիրավորներ չկան:
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից