Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։
Քննարկվել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։