8 ամիս է մեզ ամեն օր խաբում, սպասեցնում են. հայ ռազմագերիների հարազատները կառավարության դիմաց են

Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ռազմագերիներից մեկի ծնողն ասաց, որ որդու հետ 4 օր առաջ է խոսել:

«Իրենք բան չունեն ասելու, միայն ասում են՝ լավ ենք: Այստեղ ենք հավաքվել, որ իմանանք, թե մեր երեխաների գալու օրը հստակ ե՞րբ է: 8 ամիս է մեզ ամեն օր խաբելով սպասեցնում են: Էլ ինչի՞ն սպասենք, ո՞ւմից ստանանք պատասխաններ»,-նշեց նա:

Իր խոսքով՝ իրենք ամեն ինչի պատրաստ են, այնքան կմնան, մինչև իրենց տղաներին բերեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել