Սպանություն Էջմիածնում. ոստիկանություն

Օգոստոսի 8-ին, ժամը 06.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Էջմիածին քաղաքում վարձակալը դանակահարել է տանտերերին և իր սկեսրայրին: Ժամը 06.50-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ դանակահարությունից ստացված մարմնական վնասվածքներով բուժօգնության են ընդունվել 71 և 64 տարեկան երկու քաղաքացի:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 06.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, 35-ամյա վարձակալը դանակահարել է տանտերերին և վիճաբանությանը միջամտած 64-ամյա տղամարդուն, ինչի հետևանքով 73-ամյա տանտերը մահացել է, իսկ 64-ամյա տղամարդը և 72-ամյա տանտիրուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

35-ամյա վարձակալը բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և ձերբակալվել: Հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել