Ղազագիր ստորագրած անձին բերեցիք, ձեր թիմի անդամ, պատգամավոր դարձիք․ պատգամավորը՝ Վլադիմիր Վարդանյանին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։

Պատգամավորները նրան հարցեր են ուղղում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգենազ Մանուկյանը հարց ուղղեց պատգամավորին․ «Ինչպես եք վերաբերում այն քաղաքական գործիչներին, ովքեր որոշակի հակաօրինական պարտավորություններ են սանձնում իրենց առաջնորդների առջև և դա վկայող, արպես առհավատչյա, ղազագիր են ստորագրում»։

Վլադիմիր Վարդանյանը խնդրեց նշել, թե որն է ղազագիրը, սահմանել, թե ՀՀ օրենսդրության մեջ այդ եզրույթն օգտագործվում է, թե ոչ։ «Խնդրում եմ բացատրել այդ բառի իմաստը, ճիշտն ասած ես բառարաններում այդ բառին չեմ հանդիպել»,-նշեց նա։

Արեգնազ Մանուկյանն էլ ձայնագրություն միացրեց Նիկոլ Փաշինյանի խոսքից, որտեղ Փաշինյանը իր խոսքում նշում էր ղազագրերի մասին։

«Դւոք լավ գիտեք, թե ես ում նկատի ունեմ։ Ես նակտի ունեմ այն անձին, սա էլ նրա ստորագրած ղազագիրը, որ կա համացանցում։ Եվ փաստորեն դուք, ձեր քաղաքական առաջնորդը հերթական անգամ ստեցիք, խոստացաք, որ ղազագիր ստորագրողներին վզից կբռբեք և դուրս կնետեք Ազգային ժողովից, բայց փաստորեն բերեցիք և ձեր ցուցակով ձեր թիմի անդամ դարձրեցիք ու դարձրեցիք պատգամավոր»,-ասաց նա։

Վլադիմիր Վարդանյանն էլ «Կարգին հաղորդումից» արհայտություն մեջբերեց՝ իսկ ձեր ին գործն է։

Տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը, ում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «նախազգուշացում» հայտարարեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել