Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղում օդում մնացած 2 վագոններից բոլոր ուղևորներն արդեն իջեցվել են:
Ճոպանուղու ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հարգելի այցելուներ,
Տեղեկացնում ենք, որ այսօրվա պատահարի հետևանքով ճոպանուղում մնացած բոլոր այցելուները բարեհաջող տարհանվել են։
Տեղեկացնենք, որ պատահարը տեղի է ունեցել կայծակի հետևանքով, երկու խցիկներում ընդհանուր եղել է 41 այցելու։
Այս պահին ճոպանուղին անխափան աշխատում է։ Մենք, ինչպես միշտ, աշխատելու ենք ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, ժամը 10։30-ից մինչ 19։00»։